Ալմաթիում բախումների ժամանակ 11-ամյա երեխա է զոհվել
Ալմաթիում տեղի ունեցած բախումների ժամանակ հունվարի 5-ին հրազենային կրակոցից 11-ամյա երեխա է զոհվել, հայտնել է Ղազախստանի երեխաների իրավունքների պաշպանը:
Իսկ հունվարի 7-ին, մանկական օմբուդսմենի տվյալներով, հրազենային ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է 15-ամյա դեռահաս: Նա իր հոր մեքենայով երթևեկելիս է եղել, երբ նրանց մեքենան գնդակահարել են գրոհայինները: