Բաժիններ՝

Եգիպտոսում ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

Եգիպտոսում Սինայի թերակղզում ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սուեզ և Տոր քաղաքների մայրուղու վրա միկրոավտոբուսի և ավտոբուսի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել», – ասել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հուսամ Աբդուլգաֆարը։

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 13 մեքենա, վիրավորները հոսպիտալացվել են Տոր, Աբու Ռուդեյս, Շարմ էլ Շեյխ քաղաքների հիվանդանոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31