Բաժիններ՝

Ծեծել և կծել է աջ ականջը

Գագիկ Մարտիրոսի Բունիաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2011թ դեկտեմբեր ամսվա վերջերից մինչև 2012թ հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես բնակվելով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 19 հասցեում գտնվող Բորիս Արամի Վարդանյանի տանը, այնտեղից հափշտակություն կատարելու դիտավորությամբ և իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով խաբեությամբ, այսինքն մոլորության մեջ գցելով ցուցում է տվել անչափահաս, 19.07.1997թ ծնված Արմեն Համբարձումի Մաթևոսյանին սպասել Բ.Վարդանյանի տան բակում, որից հետո մուտք է գործել վերջինիս տուն և այնտեղից գաղտնի հափշտակել է խոշոր չափի` մոտ 2.311.000 ՀՀ դրամ ընդհանուր արծողության տարբեր տեսակի կենցաղային իրեր:

Բացի այդ, Գ. Բունիաթյանը 2012թ. փետրվարի 5-ին ժամը 16:00-ի սահմաններում Վլադիկ Սուրենի Հովհաննիսյանի բնակարանում ծագած վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել Արսեն Հակոբյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչպես նաև կծել է նրա աջ ականջը, որի հետևանքով առաջացել է աջ ականջախեցու վերին-հետին գալարի հարթ եզրերով բացակայություն և դեմքի անջնջելի փոփոխություն, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ:

Բացի այդ, 2012թ. փետրվարի վերջերին Գագիկ Բունիաթյանն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ խաբեությամբ` ներկայանալով որպես ոստիկան, ապօրինի մուտք է գործել Հրաչ Զոհրաբյանին պատկանող տուն, որտեղ որպես զենք օգտագործված դանակով վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակմամբ հափշտակել է Զոհրաբյանի զգալի չափի` մոտ 100.000 ՀՀ դրամ արժողության պարանոցի ոսկյա շղթան և մատի ոսկյա մատանին:

Այսինքն, Գագիկ Բունիաթյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ Քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 165 հոդվածի 1-ին մասով:

Գործը գտնվում է դատարանում:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս