Լուկաշենկոն Տոկաևի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 8-ի առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությանը մոտ կանգնած «Տելեգրամ»-ի ալիքը:

Հեռախոսազրույցից մանրամասներ շատ քիչ են հաղորդվում:

«Պետությունների ղեկավարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հետագա անելիքները»,- ասվում է հաղորդագրությունում:

Տեսանյութեր

Լրահոս