![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանի Հանրապետություն
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1072421.jpg)
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն երեք ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով իրականացվում է Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն է մեկնել երեք Իլ-76 ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրության մեջ։