Ճանապարհ ենք բացում, որ ՀՀ- ում ինչ-ինչ իրադարձությունների դեպքում ՀԱՊԿ-ի զորքեր արդեն պետք է մտնե՞ն․ Արթուր Սաքունց

«Հայաստանը, գտնվելով անվտանգության այս համակարգում, իշխանության գործելակերպի հետևանքով, ըստ էության, ակամա դարձել է այս բռնապետական գործիքի մասը։ Այն բռնապետական գործիքի, որը չի երաշխավորել իր պետության և քաղաքացիների անվտանգությունն արտաքին ոտնձգությունից»,- «Հայ խաղաղապահները՝ Ղազախստանում. վտանգներ» թեմայով առցանց քննարկման ժամանակ շեշտեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր մանրամասնել էին, որ  ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ զինծառայողները պահպանելու են ռազմավարական նշանակության օբյեկտները։

Արթուր Սաքունցը համոզված է՝ Հայաստանի մասնակցությունն այս իրադարձություններին ոչ միայն չի ավելացնելու երկրի անվտանգությունը, ընդհակառակը՝ շատ ավելի ցածր մակարդակի է հասցնելու։

«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մենք կանաչ ճանապարհ ենք բացում, որ Հայաստանում ինչ-ինչ իրադարձությունների դեպքում, ենթադրենք, ՀԱՊԿ-ի զորքերն արդեն պետք է մտնե՞ն»,- նկատեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս