Բաժիններ՝

Զասը ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ՇՀԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողություն անցկացնելու որոշման մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 6-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությամբ ՄԱԿ-ին տեղեկացրել է Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացման մասին: Այս մասին հայտնեցին ՀԱՊԿ մամուլի ծառայությունից:

Ստանիսլավ Զասը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում նշվում է, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա, հաշվի առնելով Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության և ինքնիշխանության սպառնալիքը, և ղեկավարվելով Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել ՀԱՊԿ-ի զորքերի (հավաքական ուժերի) ուժերի և միջոցների կողմից Ղազախստանի Հանրապետության տարածքում խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին:

Ստանիսլավ Զասը համապատասխան նամակներ է ուղարկել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդին և ՇՀԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովին, որոնցում միջազգային կազմակերպություններին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողություն անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս