Բաժիններ՝

Թուրքմենստանը հերքել է Աֆղանստանի հետ սահմանին միջադեպի մասին լուրերը

Թուրքմենստանի և Աֆղանստանի հետ սահմանին կրակողների մասին լրատվամիջոցների հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է Քաբուլում Թուրքմենստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են որ Թուրքմենստանը բարիդրացիական հարաբերություններ ունի Աֆղանստանի հետ: «Թուրքմենա-աֆղանական սահմանը բարեկամության սահմանն է: Պարբերաբար աֆղանական կողմի հետ համաձայնեցված գործողություններ են իրականացվում՝ պահպանելու թուրքմենա-աֆղանական սահմանի խաղաղությունը»,- հայտնել են դեսպանությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս