![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքական ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Ստամբուլ-Երևան- Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1072217.jpg)
Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասաց Հարությունյանը:
Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը: