Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացնել է

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսը»՝ չբացառելով, որ հոսպիտալացման պատճառը կարող էր լինել աղիքային խանգարումը:

2021 թվականի հուլիսին Բոլսոնարուն այդ խնդրի պատճառով արդեն հայտնվել էր հիվանդանոցում, որտեղից դուրս էր գրվել չորս օր անց:

Բրազիլական լրատվամիջոցները գրում են, որ Բոլսոնարուն հոսպիտալացվել է հունվարի 3-ի վաղ առավոտյան՝ ստիպված լինելով ընդհատել իր արձակուրդը, որն անցկացնում էր երկրի հարավում: Այժմ նրա վիճակը կայուն է:

Նախագահը «Թվիթերի» իր էջում գրել է, որ հնարավոր է՝ իրեն վիրահատեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31