Բաժիններ՝

Սուդանի վարչապետը հրաժարական է տվել

Սուդանի վարչապետ Աբդալլա Համդոկը հունվարի 2-ին հրաժարականէ տվել: «Ես որոշել եմ պատասխանատվություն ստանձնել եւ հայտարարել վարչապետի պաշտոնից հեռանալու մասին, ինչպես նաեւ հնարավորության տալ այս հիանալի երկրի մեկ այլ տղամարդու կամ կնոջ՝ օգնել նրան անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո անցնելու քաղաքացիական ժողովրդավարական երկրի»,-Համդոքը հայտարարել է հեռուստաուղերձում:

Ինչպես հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը, Համդոկի պաշտոնաթողությունը տեղի ունեցավ այն բանից մի քանի ժամ անց, երբ Սուդանի անվտանգության ուժերը երկու ցուցարարների սպանեցին Խարթումում: Հոկտեմբերից ի վեր Սուդանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 50 մարդ: Սուդանի զինվորականները լույս հոկտեմբերի 25-ի գիշերը ձերբակալեցին անցումային կառավարության մի շարք նախարարների, այդ թվում՝ Համդոկին:

Այնուհետեւ Սուդանի բանակի գեներալ ալ Բուրխանը երկրի ժողովրդին հղած հղած ուղերձում հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու, նախարարների կաբինետի եւ սուվերեն խորհրդի արձակման մասին: Նրա խոսքով՝ բանակի իրադրությանը միջամտելու պատճառ հանդիսացան երկրի քաղաքական ուժերի միջեւ տարաձայնությունները: Մեկ ամիս անց կնքվեց Համդոկի՝ իշխանության վերադառնալու գործարքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս