Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունվարի 1-ին եպիսկոպոսաց ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Նորին Սրբությունը և եպիսկոպոսներն աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար: