![](/banners/BeFunky-design.jpg)
Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/meqena.jpg)
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով, 2021 թ. դեկտեմբերի 31-ից Երևան քաղաքի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այդ փոփոխության արդյունքում Արցախի պողոտայից աջ շրջադարձով դեպի Էրեբունու փողոց տրանսպորտային միջոցների երթևեկությունը լուսացույցի աջ սեկցիայի միջոցով կկազմակերպվի անընդհատ ռեժիմով։