Բաժիններ՝

Իրանում նկարահանելու են Բեն Աֆլեկի ֆիլմի պատասխան ֆիլմը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Իրանում պատրաստվում են ֆիլմ նկարահանել, որը լինելու է «Օպերացիա «Արգո»» ֆիլմի պատասխանը: Բեն Աֆլեկի ֆիլմը նվիրված է 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությանը հաջորդած իրադարձություններին, երբ Իրանի մայրաքաղաք Թեհրանում պատանդ վերցվեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները:

Իրանական ֆիլմի ռեժիսոր Աթաոլլահ Սալմանյանը ներկայումս զբաղվում է «Գլխավոր շտաբ» ֆիլմի նկարահանման նախապատրաստմամբ, որը կլինի Բեն Աֆլեկի ֆիլմի արժանի պատասխանը: 2012 թվականին իր նորամուտից հետո «Օպերացիա «Արգո»» ֆիլմը դժգոհություն էր առաջացրել Իրանի ղեկավար շրջանակներում: Իրանական ֆիլմի սյուժեն ու նորամուտի ժամկետը չեն հրապարակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս