49-ամյա տղամարդու ուղեբեռում 70-ից ավելի սուբուտեքս կար…
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ։
Արդյունքում՝ թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման ենթարկվեց Երևանի Բաշինջաղյան փողոցի 49-ամյա մի բնակչի:
Նրա ուղեբեռի զննությամբ հայտնաբերվեց «Բ 8» գրառմամբ՝ 79 ամբողջական և 3 հատ կես դեղահաբեր:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը սուբուտեքս է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: