«Սամվել Բաբայանը վրեժ է լուծում Արցախից, իսկ ՀՀ իշխանության հեռացման մեկնարկն արդեն տրվել է՝ Արցախից». Մետաքսե Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսում Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ մի շարք սկանդալային հայտարարություններ հնչեցրեց, մասնավորապես՝ նշելով, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել, և, որ ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, ուստի, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, Ադրբեջանի բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։
Բացառապես Ադրբեջանի իշխանության տեսակետը պնդող այս արտահայտություններից հետո դրանք պաշտոնական հայտարարություններով հերքեցին Արցախի նախագահն ու Արցախի Ազգային ժողովը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունները Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը որակեց թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը սպասարկող։ Նա Արցախի դեմ գործունեություն ծավալելու մեջ մեղադրեց նաև Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում