Գագիկ Բեգլարյանի փաստաբանը ստացել է նյութերը և ուսումնասիրում է

168.am-ն այսօր տեղեկացրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն:

Ինչպես նշել էին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ Գագիկ Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:

Գագիկ Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը, անդրադառնալով այս գործին առնչվող նյութերին, մասնավորապես տեղեկացրեց, որ երեկ է այն ստացել և սկսել է ուսումնասիրել.

«Բավականին մեծածավալ նյութեր են: Այս պահին դեռ չեմ կարող մեկնաբանել: Օրենքն էլ է նոր, բավականին խրթին, և կարծում եմ՝ նաև կիրառության մեջ դժվարություններ ունեցող նորմեր ունի: Ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո կկարողանանք դիրքորոշում ներկայացնել»:

Տեսանյութեր

Լրահոս