«Կեցցեն Արմեն Մուրադյանը, Հարություն Խաչատրյանը, Ռուբեն Բաբայանը, Մարինե Մխիթարյանը․ նրանք գործել են հանուն ընդհանուր շահի»․ Արա Սահակյան
ԱԺ նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոչինչ անձնական․․․
Ադրբեջանցի գործիչների հետ մեր մտավորականների քառյակի մոսկովյան հանդիպման առիթով որոշ բացասական գնահատականներ հնչեցին։ Դրանց հեղինակներն ի ցույց դրեցին հաշտության բարդագույն այս խնդիրն իրենց անձնական վախերին ու խանդերին ծառայեցնելու վիրտուոզ փոքրոգություն։ Շատերն են հիմա գիտակցում մեր ինքնության բարդույթները ազգովի հաղթահարելու, պետական ազգ, քաղաքացի դառնալու կարիքը։
Բարձրանալու եւ զարգանալու ճանապարհը հանրային շահը անձնականի հետ չխառնելու կարողությունն է։ Մի բան, որ ի զորու չեղան մարդիկ, որոնք հանիրավի դատափետում են հայտնիների մեր քառյակին։ Մինչդեռ կեցցեն Արմեն Մուրադյանը, Հարություն Խաչատրյանը, Ռուբեն Բաբայանը, Մարինե Մխիթարյանը։ Նրանք գործել են հանուն ընդհանուր շահի»։