Բաժիններ՝

Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ կապող նոր թունել կբացի

Չորեքշաբթի օրը Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կկապի Թուրքիան կովկասյան տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության համաձայն՝ թունելը կառուցվել է ձմռան պայմաններում անվտանգ, արագ և անխափան փոխադրումներն ապահովելու նպատակով։

Էրզրումը և Արդվինը կապող Փիրինկքայալար թունելը հարմարավետություն կապահովի դեպի զբոսաշրջության և առևտրի կենտրոններ փոխադրումների առումով։

Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս