Եթե կոմունիկացիաները փոխենք Թուրքիայի վրա, մի օր փակելու է, ու պարզվի՝ Իրանով, Վրաստանով ցորեն բերել հնարավոր չէ. Հրանտ Բագրատյան

«Ապաշրջափակումից պետք է լիմիտավորված օգտվենք, որովհետև եթե մենք հանկարծ կոմունիկացիաները փոխենք Թուրքիայի վրա, մի օր ինքը փակելու է, ու հետո պարզվելու է՝ այլևս Վրաստանով ցորեն բերել հնարավոր չէ, կամ Իրանով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա համոզմամբ՝ այդ կոմունիկացիաների պայմաններում Սիսիանից մինչև Մեղրի ճանապարհը պետք է շտապ կառուցվի:

Անդրադառնալով երկաթգծի շահագործմանը՝ նա նկատեց, որ վստահ չէ, թե դրանից հայկական կողմը կօգտվի, ապա հիշեցրեց, որ ունենք այլ երկաթգիծ՝ Երևան-Սևան, Դիլիջան-Իջևան-Ղազախ, որից կարող էինք օգտվել:

Տեսանյութեր

Լրահոս