Բաժիններ՝

«Գիտնականների աշխատավարձերը կարող են մինչև 3 անգամ բարձրանալ». Վահրամ Դումանյան

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ 2022թ․ տեղի կունենա կենսաբանության միջազգային օլիմպիադա, և բազմաթիվ աշակերտներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ նպատակով կժամանեն Երեւան:

Վահրամ Դումանյանը լրջագույն և աննախադեպ որակեց գիտության ոլորտում արված փոփոխությունները՝ ասելով, որ գիտության բյուջեն ավելացրել է շուրջ 85 %-ով.

«Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են ստանում, մինչև երեք անգամ կարող են բարձրանալ, գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները: Մեր գիտնականները պետք է մոտիվացվեն այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի գիտական կոլեկտիվները նվիրված ձեւով զբաղվեն գիտությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս