Բաժիններ՝

Ձնատեղումները Կալիֆոռնիայում և Նևադայում հանգեցրել են ճանապարհների փակման և ավիաչվերթների չեղարկման

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի եւ Նեւադայի նահանգներում ձնաբքի պատճառով սահմանափակվել է ճանապարհային երթեւեկությունը, չեղարկվել են առանձին ավիաչվերթներ: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը: Սառնամանիքը եւ ձնատեղումները դիտվում են Նեւադայի հյուսիսում:

Արդյունքում իշխանությունները դադարեցրել են երթեւեկությունը Սիեռա-Նեւդա լեռնաշղթայի միջով անցնող ճանապարհին, ուշացրել են Ռինո-Տախո օդանավակայանի չվերթները եւ դադարեցրել գրասենյակների աշխատանքը նահանգում:

Նաեւ չեղարկել են առանձին չվերթեր Լաս-Վեգասի օդանավակայանում: Նեւադայի նահանգապետ Սթիվ Սայսոլաքը կարգադրել է, որ երկրորդական պարտականություններ կատարող պետծառայողները մնան տանը, բացառությամբ անվտանգության ծառայությունների եւ ուղղիչ հաստատությունների աշխատակիցների:

Նշվում է, որ Կալիֆոռնիայի նահանգի Թրաքի քաղաքի լեռնադահուկային առողջարանը դեկտեմբերի 27-ին դադարեցրել է աշխատանքը անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. վերջին 48 ժամում այդ շրջանում տեղացել է ավելի քան 1,8 մետր ձյուն: ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում նաեւ կետեր են բացել տաքանալու կարիք ունեցող անձանց համար:

Օդերեւութաբանների տվյալներով՝ ձնաբքերը կետեւեն մի քանի օր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս