Դուք ստում եք, տարբեր կարծիքներով միշտ փաթեթավորել եք ֆրակցիայից Ձեր թռնելը. փոխքաղաքապետի թեկնածուն՝ Իզաբելլա Աբգարյանին

Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Լևոն Հովհաննիսյանին:

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը  թեկնածուին հարց ուղղեց՝ ասելով.

«Երկու տարի առաջ, երբ խմբակցություն-քաղաքապետ հարաբերությունները փայլուն էին, քաղաքապետը հանդիսանում էր ՔՊ անդամ և իր թիմի հետ չուներ որևէ խնդիր, Դուք նույնպես ուզում էիք պաշտոն գրավել և հավակնում էիք զբաղեցնել քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը: Հիշում եմ, որ խմբակցությունը պառակտվել էր երկու մասի. խմբակցության ղեկավարը, քարտուղարը դեմ էին Ձեր առաջադրմանը: Ավելին, բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը: Մամուլում հրապարակումներ եղան, որ Ձեր նկրտումներում նաև դիմել էիք փոխվարչապետի միջամտությանը: Այդ ժամանակ արդյոք չէի՞ք մտածում, որ ձեր քայլերով խզում եք քաղաքապետի կապը խմբակցության, կառավարության հետ»:

«Դուք ստում եք և այդ մասին գիտեք: Ձեր փաստերը կեղծիք են, իրականության հետ կապ չունեն: Անձնական վատ հարաբերությունների մեջ չենք եղել մինչև վերջերս: Չնայած տարբեր կարծիքներով միշտ փաթեթավորել եք ֆրակցիայից Ձեր թռնելը: Նախ՝ պառակտում չի եղել: Ես այն  անձնավորությունը չեմ, որ Ձեր նման պաշտոնի ակնկալիք ունենա, հետո չստանա ու սկսի հակառակ բաներ խոսել»:

Տեսանյութեր

Լրահոս