«Հաստատված դելիմիտացիան հնարավորություն է տալու Ադրբեջանին մաքսակետ դնել Լաչինի միջանցքում». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ, հաստատված դելիմիտացիան նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Սա հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասելու մեզ և ՌԴ-ին՝  դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք, ասելու ենք՝ այո: Եթե ճանաչել եք, ուրեմն Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ: Ի՞նչ ես ասելու: Ասելու ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով դա նախատեսված չի՞: Ադրբեջանը կասի՝ այո, կսպասեմ 3.5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պիտի  քննարկվի, 3.5 տարի հետո բանակցությունների ժամանակ ՌԴ-ին կասեմ՝ այլևս կարիքը չկա, հարցը կարգավորված է, խաղաղապահները կարող են գնալ: Դնելու են պոստը, մեկ-երկու օր հանգիստ կանգնելու դիտելու են, հետո՝ շլագբաում, փակելու են,  մաքսակետ են դնելու: Սա է դելիմիտացիայի վտանգը»,- մանրամասնեց Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս