«Խորացե՞լ եք, որ 44-օրյա պատերազմը Նիկոլի համար ֆանտաստիկ նվեր էր». Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորացե՞լ եք, որ 44-օրյա պատերազմը Նիկոլի համար ֆանտաստիկ նվեր էր։
Ալիևի հարձակումը կտրուկ արագացրեց պետական բոլոր այն ինստիտուտների կազմաքանդումը, որոնք այլ պայմաններում Նիկոլը դեռ մի քանի տարի պիտի զգուշորեն քանդեր, այն օգնեց իր վրայից «Արցախի բեռը» գցել և այլն, և այլն։
Երբ պատերազմի առաջին օրերին հայտարարեց, թե «ինչ էլ լինի, պայմանավորվենք մեզ պարտված չհամարել», վստահ եմ, որ այդ ժամանակ իր հաշվարկներն արդեն արել էր և իր անելիքը որոշել։
Եւ պատերազմի ամբողջ ընթացքում էլ իր առաջնահերթությունը ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարն էր։ Որովհետև այդ օրերին արտաքին թշնամին իր փոխարեն անում էր իր գործը։
Հիշո՞ւմ եք էշ-էշ զարմանում էինք, թե իր բերած աղետից հետո ինչպես լկտիաբար աթոռից կառչած մնաց։ Բայց իր տեսակետից դա բացարձակապես աղետ չէր, այլ մեծագույն հաղթանակ։
Նոյեմբերի 9-ից հետո իր կռիվն այդ, այսպես ասած, թուրք-նիկոլական հաղթանակը ամրագրելու, այն հետ շրջելու որևէ շանսը բացառելու համար էր։
Մենք քննադատում էինք Նիկոլին, թե ինչու պատերազմից անմիջապես հետո պետության բոլոր ռեսուրսները չուղղեցին բանակը վերականգնելուն։ Բայց հազիվ քանդել էր բանակը, հո գիժ չէ՞ր նորից վերականգնի։