Բաժիններ՝

Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով

Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոշչինո» օդանավակայանի հաստատած տեղեկությունը:

Ըստ աղբյուրի՝ ուղևորները հրապարակել են Տյումեն քաղաքից Երևան թռչող օդանավի այրման տեսագրությունը:

Ուղևորներից մեկի հարազատի խոսքով՝ չվերթը նախատեսված էր տեղի ժամանակով 07:20-ին, բայց թռչելու պահին օդանավի շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղարկվել է:

«Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան», – ասել է զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս