Բաժիններ՝

Սոցհարցում․ Թուրքիայում իշխող և գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների վարկանիշի տարբերությունը 2 տոկոս է

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է վերջին նախընտրական սոցհարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս Թուրքիայում գործող քաղաքական ուժերի վարկանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցիալական հետազոտության համաձայն՝ Թուրքիայում իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և հիմնական ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության վարկանշային տարբերությունը շուրջ 2 տոկոս է։

«Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություն լիներ, ո՞ր կուսակցությանը ձայն կտայիք» հարցին ի պատասխան՝ հարցվածների 26,7 տոկոսը տվել է՝ ԱԶԿ-ին, իսկ 24,5 տոկոսը՝ ԺՀԿ-ին պատասխանը։ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP) վստահություն է հայտնել հարցվածների 9,2 տոկոսը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե ընտրական անցողիկ շեմը չիջեցվի 7 տոկոսի, իշխող կոալիցիայի անդամ, ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) չի անցնի խորհրդարան։

Հետազոտվել է նաև թուրքական լիրայի արժեզրկման և գնաճի պայմաններում երկրում նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին հասարակության կարծիքը։ Ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքացիների 4-ից 1-ն է միայն 4250 լիրայի բարձացված նվազագույն աշխատավարձը բավարար համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս