Ռուս խաղաղապահներն ամանորյա նվերներ են փոխանցել ԼՂ Մարտակերտի շրջանի երեխաներին. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախատոնական միջոցառումների շրջանակում բարերարների հետ հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկում:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դպրոցի ավելի քան 800 երեխայի:
Տոնական օրերին ռուս խաղաղապահներն ու բարերարները մոտ 70 հումանիտար ակցիա կիրականացնեն և մոտ 8000 նվեր կհանձնեն Լեռնային Ղարաբաղի՝ կողմերի սահմանզատման գծի մոտակայքում գտնվող հեռավոր շրջանների երեխաներին: