Մեզ մեղադրում են դիկտատուրա հաստատելու համար. Փաշինյան

Տարեվերջյան առցանց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց տրվեց այն մասին, թե փոխվե՞լ են արդյոք իր դիրքորոշումները դատաիրավական բարեփոխումների հարցում, և եթե չեն փոխվել, ե՞րբ և ինչպե՞ս հանրությունը կարող է ամբողջական տեղեկություն ստանալ դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին, և երկրորդ՝ այդ դատավորները մինչև երբ են պաշտոնավարելու:

«Ամենացավոտ հարցն է ինձ համար կոնկրետ: Մենք հիմա պրոբլեմ ունենք, երբ գործողություններ ենք անում, հետո դրանք գնում, նույն այդ դատական համակարգում վիճարկվում են, խոչընդոտներ են առաջանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Ապօրինի հարստացման մասին» օրենքը ընդունվել է կարծես թե 2017թ., բայց հիմա իրավական մեկնաբանությունն այն է, որ դրանից առաջ չի կարելի գույքի ձևավորման կերպը ստուգել, այնինչ իրենք ուղիղ հակառակն են պնդում, որ պետք է հետ գնան ու տեսնեն՝ ով ինչպես է գույք ձեռք բերել:

«Մենք նաև ասել ենք, որ ՄԻԵԴ-ում որոշակի խախտումներով արձանագրված դատավճիռների հետևից մենք հետ պետք է գանք, և այդ դատավճիռները կայացրած դատավորների հետ կապված՝ գործողություն պիտի իրականացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ իրենք չեն ուզում միջազգային հանրության մոտ այնպիսի տպավորություն ստացվի, որ դատական համակարգը դարձեն նույնքան կառավարելի, որքան եղել է 2018թ. հեղափոխությունից առաջ:

«Ես պիտի ընդունեմ քննադատությունը, որ մենք այս ասպարեզում չենք կարողացել անել հետևյալը, բայց ես չեմ կարող ընդունել քննադատություն այս ասպարեզում վճռականության բացակայության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս