Չենք բացառում նոր ճանապարհի կառուցումն ու Հյուսիս-Հարավի ընդլայնումը Արևելք-Արևմուտքի․ Նիկոլ Փաշինյան

Սյունիքի վերաբերյալ ի՞նչ ռազմավարություն ունի Նիկոլ Փաշինյանը  հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ: Ֆեյսբուքյան տարեվերջյան առցանց ասուլիսի ժամանակ հարցը Փաշինյանը բաժանեց մի քանի մասի՝ նշելով, որ առաջին խնդիրը իրավական կարգավորումներն են:

«Եթե մենք իրավական կարգավորումների խնդրով գալիս ենք համաձայնության, մնացած հարցերը դառնում են տեխնիկական հարցեր: Եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ պետք է ճանապարհ լինի Ադրբեջանի  արևմտյան շրջանները և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող, բայց ես ուզում եմ, որ մենք  դիտանկյունը փոխենք, որովհետև, այնուամենայնիվ, սա տեղի է ունենում տարածաշրջանի կոմունիկացիաների բացման տրամաբանության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենց ընկալմամբ՝ նշվածը  ոչ միայն ուղղակի ճանապարհ է, այլ նոր միջազգային տարանցիկ ճանապարհ է, որի բացմամբ հետաքրքրված է նաև Հայաստանը:

«Երբ որ մենք համաձայնության գանք Ադրբեջանի հետ իմ և ձեր նշած հարցերի շուրջ, պետք է մեր դիտակետը այն տրամաբանությամբ վերանայենք, որ մենք մեր տեսանկյունից պիտի ունենանք մի ճանապարհ, որը հնարավորինս գրավիչ կլինի միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների համար, որովհետև դա ՀՀ-ին կբերի շատ կոնկրետ օգուտներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս