Բաժիններ՝

ԵՄ-ն քննարկում է արտահանման վերահսկման հնարավորությունը ճգնաժամերին հակազդելու համար. Bloomberg

Եվրահանձնաժողովը պլանավորում է գարնանը ներկայացնել ճգնաժամային շրջաններում ԵՄ-ի միասնական շուկայի պաշտպանության մի շարք միջոցներ: Bloomberg գործակաէլության տվյալներով, որը վկայակոչում է մի շարք աղբյուրներ, այդ միջոցների թվում կարող է լինել արտահանման վերահսկումը։

«Մեզ անհրաժեշտ են կառուցվածքային որոշումներ հաջորդ ճգնաժամի համար, որն, անկախ դրա բնույթից, կարող է լուրջ ցնցումներ հարուցել պահանջարկի կամ առաջարկի բնագավառում»,-ասված Է ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար Տիերի Բրետոնի՝ դեկտեմբերի 22-ի նամակում, որն ստացվել է գործակալությունում:

Եվրահանձնաժողովի մի պաշտոնյայի տվյալներով, որն, ինչպես հայտնում է Bloomberg-ը, ցանկացել է անունը չհայտնել, ԵՀ-ն կառաջարկի ԵՄ-ի միասնական շուկայում խնդիրների գնահատման եւ կանխատեսման, ինչպես նաեւ այդ խնդիրների, այդ թվում մատակարարումների շղթաներում ընդհատումների հակազդման նոր գնահատումներ:

Մասնավորապես, քննարկվում է Եմ-ի պետություններից երրորդ երկրներին մատակարարումների վերահսկման հնարավորությունը: Նման պրակտիկա արդեն կիրառվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի նկատմամբ: Ծրագիրը, որը ԵՄ-ում գործում է մինչեւ դեկտեմբերի վերջը, ընկերություններին կարգադրում է ստանալ երկրի եւ ԵՄ-ի հավանությունը պատվաստանյութի դեղաչափերը Միության սահմաններից դուրս երկրներ ուղարկելուց առաջ:

ԵՄ-ն նաեւ կարող է ընկերություններից տեղեկատվություն պահանջել արտադրական կարողությունների, արտադրանքի պաշարների եւ պատվերների կատարման ժամկետների մասին:

Նոր կանոնները կարող են ուժեղացնել ԵՀ-ի դերը միասնական շուկայում ապրանքների հոսքի ազգային սահմանափակումների վերանայման հարցում: Ենթադրվում է, որ այդ ուժեղացումը թույլ կտա խուսափել ԵՄ-ի անդամ պետությունների կողմից միակողմանի միջոցների ընդունումից ճգնաժամի իրավիճակներում, որ կար, օրինակ, համավարակի սկզբին:

Սպասվում է, որ ճգնաժամային իրավիճակներում ԵՄ-ի միասնական շուկայի պաշտպանության նոր միջոցները կքննարկվեն մարտի 10 – 11-ը Փարիզի գագաթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս