Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/1071616.jpg)
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը: