Բաժիններ՝

Լավրովը գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսության նշանակությունը

Մոսկվայի եւ Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ինչպես արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոշորագույն միջուկային տերությունների՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած մոլորակի վրա ռազմավարական անվտանգության ապահովման համար: Մոսկվայի եւ Վաշինգտոնի լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայեր գլոբալ կայունության ապահովմանը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Լավրովը Բոսնիա-Հերցեգովինայի «Օսլոբոդժենիե» թերթին տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում կան դրական պահեր:

«Այսպես, ղեկավարների ժնեւյան պայմանավորվածություններին համապատասխան, գործարկվել է ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների մեխանիզմը: Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջգերատեսչական պատվիրակությունների երկու հանդիպումներն անցել են գործնական մթնոլորտում»,-պարզաբանել է ԱԳ նախարարության ղեկավարը: Բացի այդ, նրա խոսքով, ինչպես պայմանավորվել են Ժնեւում, ռուս-ամերիկյան երկխոսություն է վերսկսվել լրատվական անվտանգության շուրջ: «Հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի այդ ոլորտում համագործակցությունն ընդգրկի տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների պլանավորված օգտագործման խնդիրների ողջ շրջանակը, այլ ոչ թե սահմանափակվի առանձին վերցրած հարցերով»,-հավելել էԼավրովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս