Փաշինյանը Ղարաբաղը պետք է ամբողջությամբ հանձներ, բարեբախտաբար ՌԴ-ն դա պարտադրանքով կանխեց. Արտաշես Գեղամյան

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից դեկտեմբերի 17-ի հայտարարություններն այն լակմուսի թուղթն են, որով որոշվելու են այս կամ այն քաղաքական գործչի աշխարհաքաղաքական իրական մոտեցումները:

Ըստ նրա՝ այս պահին, երբ ՆԱՏՕ դաշինքի անդամները միաբերան և հրապարակայնորեն սատարում են ԱՄՆ նախագահի մոտեցումները, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ և 2022 թվականին այդ կառույցը նախագահող երկիր, պետք է հանդես գա հայտարարությամբ և ասի, որ ամբողջովին համամիտ են ՌԴ-ի կողմից հնչեցվող մտահոգությունների հետ: Ըստ նրա՝ դա օրինակ կծառայի նաև ՀԱՊԿ մյուս երկրների համար ևս:

«Երեկ երբ Փաշինյանը ընդունում էր  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, Զասն ասաց, որ բոլոր այն հարցադրումները, որոնք հնչեցվել են ՀՀ-ի կողմից, տեղ են գտել ՀԱՊԿ-ի առաջիկա գործունեության ծրագրերում: Այսինքն՝ ասես թե գլխի գցեր, որ այն, ինչ դու ասել ես, ՀԱՊԿ-ը գնում է ընդառաջ:

Բա դրա դիմաց ինչո՞ւ չես ասում. չես ասում ոչ թե նրա համար, որ Պուտինի դուրը գաս, կամ ՀԱՊԿ մյուս պետությունների ղեկավարների, այլ որովհետև չի կարող ասել, որովհետև իր անդրօվկիանոսյան և Մառախլապատ Ալբիոնի տերերը բացարձակապես թույլ չեն տա, որ նա նման բան ասի:

Առավել ևս՝ հիմա արդեն իրենց սատարումը Փաշինյանին նվազել է: Նվազել է այն պարզ պատճառով, որովհետև ի սկզբանե ինչի համար իրենք 2018 թվականի ապրիլ-մայիսի հեղաշրջման համար բերեցին իշխանության, նա թերի է կատարել  իրենց պատգամները, հանձնարարականները: Ղարաբաղը պետք է ամբողջությամբ հանձնված լիներ Ադրբեջանին: Այդ պարագայում հիբիրիդային ինֆորմացիոն պատերազմի շեշտը պետք է դրվեր նրան, որ ՌԴ-ն, հանդիսանալով ՀՀ ռազմաքաղաքական դաշնակից, ունենալով համապատասխան պայմանագրեր, անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ անտեր թողեց Հայաստանը:

Բարեբախտաբար, ՌԴ-ն հոկտեմբերի 7-ին, 17-ին  խնդրել, անգամ պարտադրանքով  փորձել է համոզել, որ ստորագրվի համապատասխան հայտարարություն: Ալիևին համոզել են, Փաշինյանին չեն համոզել,  և սրիկայաբար կանգնեց-ասեց, որ եթե այն ժամանակ դադարեցնեի պատերազմը, ինձ կմեղադրեին դավաճանության մեջ»,- հավելեց Արտաշես Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս