Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին գրում են բրազիլական ԶԼՄ-ները: Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն, ով դեկտեմբերի 8-ից հերթական ստուգումն էր անցնում դեռևս սեպտեմբերին հաստ աղիքի վիրահատությունից հետո, կրկին տանն է: Հիվանդանոցից հայտնել են, որ Պելեի առողջական վիճակը կայուն է:
Պելեն միակ ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության ընթացքում, ով դարձել է աշխարհի եռակի չեմպիոն (1958, 1962, 1970): Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի կազմում նա անցկացրել է 92 հանդիպում և հեղինակել է 77 գնդակ: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը: Պելեն ռեկորդակիր է խփած գնդակների քանակով. նա իր կարիերայի ընթացքում հեղինակել է 1279 գնդակ: