Նոր կուսակցություններ կստեղծվեն
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանում շուտով նոր կուսակցություններ կբացվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցություն բացել, հետևաբար՝ քաղաքական հայտ են պատրաստվում ներկայացնել և՛ Երևանի՝ արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, և՛ դիվանագիտական ծառայության հետ առնչվող մի խումբ անձինք, որոնք աշխատել են նաև Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ, և որոնց անուններն առայժմ չենք հրապարակում:
Հայկ Մարությանին մոտ կանգնած մեր աղբյուրները հերքեցին վերջինիս կողմից կուսակցություն ստեղծելու տեղեկությունը:
Իսկ թե ով կամ ովքեր կանգնած կլինեն դիվանագետների կողմից բացվող կուսակցության հետևում, կգրենք առաջիկայում, ինչպես նաև կնշենք նախաձեռնող խմբի անդամների անունները: