Բաժիններ՝

Ո՞րն է 2021 թվականի ամենաշատ այցելվող կայքը

Անցյալ տարի Google-ն առաջատարն էր օգտատերերի շարքում, սակայն այս տարի նոր ռեսուրսը գերազանցեց նույնիսկ Google-ին։

TikTok սոցիալական ցանցը դարձել է ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը 2021 թվականին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Cloudflare ամպային ենթակառուցվածքային ընկերության տվյալները։

Աղբյուրի համաձայն՝ տեսանյութերի փոխանակման ծառայությունն առաջին անգամ համաշխարհային առաջատարն է դարձել ընթացիկ տարվա փետրվարին, իսկ օգոստոսից այն ապահովել է Cloudflare վարկանիշում առաջին տեղը։ Անցյալ տարի TikTok-ը հաճախումների քանակով ընդամենը յոթերորդ տեղում էր։

Ծառայությունը հայտնի է դարձել հատուկ առաջարկությունների ալգորիթմի շնորհիվ, որը լավ է գուշակում օգտատերերի նախասիրությունները: Վերջերս հրապարակված The New York Times-ի հոդվածն ավելի մանրամասնեց այս ալգորիթմի մասին: Մասնավորապես, հրապարակմանը հաջողվել է պարզել, որ ծառայությունն ընտրում է տեսանյութեր ըստ բանաձևի, որն ամփոփում է AI կանխատեսումները և իրական օգտատերերի վարքագիծը՝ հիմնվելով չորս տեսակի տվյալների վրա՝ հավանումներ, մեկնաբանություններ, դիտման ժամանակ, և հենց այն փաստը, թե արդյոք տեսանյութը ցուցադրվե՞լ է, թե՞ ոչ:

Աշխարհի ամենաշատ այցելվող կայքերի թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.

1. TikTok.com;

2. Google.com;

3. Facebook.com;

4. Microsoft.com;

5. Apple.com;

6. Amazon.com;

7. Netflix.com;

8. YouTube.com;

9. Twitter.com;

10. WhatsApp.com.

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս