Բաժիններ՝

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի ղեկավարը դատարանի վճռով փոխհատուցում կվճարի Էրդողանին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փոխհատուցում կվճարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Անկարայի 3-րդ քաղաքացիական առաջին ատյանի դատարանը որոշել է, որ CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն պետք է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու պատճառով նրան վճարի 80 հազար լիրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս