«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կամավոր նվիրաբերությունների մեծ մասը ՀՀ-ից են

Այս պահի դրությամբ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» փոխհատուցում է տրամադրել 4660 զինծառայողի  և  նրանց ընտանիքներին,  ընդ որում, ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի  հետևանքով պատճառված վնասների փոխհատուցումն է, և 416 անձի դեպքում՝ նախքան վերջին պատերազմը:

Լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2021-ի աշխատանքները, հայտնեց  «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը:

«Ուզում եմ նշել, որ այդ 4660 զինծառայողներից 98-ը հանդիսանում են անհայտ բացակայող՝ դատարանի որոշմամբ, 576 հոգի հաշմանդամություն ունեցող անձինք են, իսկ մնացածը՝ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ»,- մանրամասնեց Սաիյանը:

Իր հերթին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանը նշեց, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կամավոր նվիրաբերությունների մեծ մասը ՀՀ-ից են:

Հ.Գ. «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» ավելի ուշ հայտնեցին՝ ասելով, որ՝ «Սաիյանը պատահմամբ հին տվյալներն է ասել» ասուլիսի ընթացքում և խնդրեցին ուղղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութերում

Տեսանյութեր

Լրահոս