Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը հայտնել է նախագահ դառնալու ցանկության մասին

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ կցանկանա դառնալ նախագահ, երբ լրանա այդ պաշտոնին գործող նախագահ Սերջիո Մատարելայի պաշտոնավարման ժամկետը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Դրագին հայտնել է, որ իր ազգային միության կառավարությունն օրակարգի մեծ մասն արդեն կյանքի է կոչել: «Մենք ստեղծել ենք պայմաններ, որպեսզի աշխատանքը շարունակվի՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետի պաշտոնին»,- ասել է նա տարեվերջյան ասուլիսի ժամանակ:

Իտալիայի խորհրդարանը 2022 թվականի հունվարին ընտրելու է երկրի նոր նախագահին, ով պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս