Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2739 նոր դեպք
Վրաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2739 նոր դեպք: Փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 916.477 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3072 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 52 մարդ, ընդհանուր մահերի թիվը 13.221 է: