Յուկիա Ամանոն լավատես չէ Իրանի հետ առաջիկա բանակցությունների հարցում
Reuters լրատվական գործակալությնա փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն հայտարարել է, որ լավատես չէ Իրանի հետ կայանալիք առաջիկա բանակցությունների հարցում, որոնք պետք է կայանան հունվարի 16-ին: Լրագրողների հետ զրույցում Ամանոն հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններում հեռանկարներն ուրախալի չեն:
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև բանակցությունների նախորդ փուլն անցկացվել է նախորդ տարվա դեկտեմբերին, Թեհրանում: Այն ժամանակ ԱԷՄԳ-ը հայտարարել էր բանակցային գործընթացում ձեռք բերված աջակցության մասին:
ԱԷՄԳ-ի նպատակը «Փարչինի» օբյեկտ մուտք գործելն է, ուր փորձագետների համոզմամբ Իրանն իրականացրել է միջուկային փորձարկումներ: