Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստացել է Լիտվային աջակցել Չինաստանի դեմ «առեւտրի պատերազմում»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լիտվայի վարչապետ Ինգրիդ Շիմոնիտեին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը Չինաստանի կողմից առեւտրական ճնշումներին հակազդելու գործում: Այդ մասին,  հաղորդել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Լիտվայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Վիլնյուսում բացվեց Տայվանի պաշտոնական ներկայացուցչությունը: «Բլինքենը նշել է անհանգստություն առաջացնող հրապարակային հաղորդագրություններն այն մասին, որ ՉԺՀ-ի մաքսային իշխանությունները թույլ չեն տալիս լիտվական մատակարարումներ կամ լիտվական բաղադրիչներով մատակարարումներ, ինչպես նաեւ մերժում են Լիտվայի ներմուծման հայտերը:

Պետքարտուղարն ընդգծել է, որ այդպիսի միջոցները նման են տնտեսական հարկադրանքի»,-ասված է երկու գործիչների հեռախոսազրույցի ամփոփման վերաբերյալ մամուլի տեղեկագրում: Բլինքենը, Փրայսի խոսքով, աջակցություն է հայտնել Լիտվային եւ հաստատել համախոհ պետությունների հետ աշխատելու ԱՄՆ-ի այն մտադրությունը, որը վերաբերում է Չինաստանի կողմից նմանօրինակ դիվանագիտական ու տնտեսական «պրեսինգ»-ին հակահարված տալուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս