Ընտրել է Մխիթարյանին, շահել է մարզաշապիկ
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/151322__max_news.jpg)
Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ ակումբի մարզաշապիկ է շահել, փոխանցում է «հանքափորների» պաշտոնական կայքը:
Վասիլի Կուբրինենկոն մասնակցել է «Շախտյորի» պաշտոնական կայքի անցկացրած խաղ-մրցույթին, որի ժամանակ մասնակիցներն ընտրում էին մեկ ֆուտբոլիստի ու փորձում իրացնել 11 մետրանոցը:
Համակարգիչն ավտոմատ կերպով որոշել է բազմաթիվ մասնակիցներից երեք հաջողակներին, որոնք կարողացել էին գրավել դարպասը:
Կուբրինենկոն ընտրել է Մխիթարյանին, իրացրել հարվածն ու շահել մարզաշապիկը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը