Բաժիններ՝

Լևոն Արոնյանի հուզիչ գրառումը հանգուցյալ կնոջ` Արիանա Կաոիլիի տարեդարձի առթիվ

Աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանը հուզիչ գրառում է կատարել հանգուցյալ կնոջ` Արիանայի ծննդյան օրվա առթիվ ու հրապարակել տեսանյութ։

«Թանկագին Արի

7 տարի առաջ ես այս տեսահոլովակը պատրաստեցի որպես նվեր։ Այն մեր միասին անցկացրած տոների մասին հիշողությունն է։

Մենք միշտ միասին էինք նշում քո ծննդյան օրը, երբեմն` մեր ընկերների հետ, բայց միշտ միասին։

Դու սիրում էիր քո տարեդարձը, և այն կազմակերպելու ընթացքն ինձ այնքան երջանիկ էր դարձնում։ Մենք միշտ մի նոր երկիր էինք բացահայտում մեզ համար կամ ինչ-որ այլ, հատուկ կերպով էինք անցկացնում քո ծննդյան օրը։ Այդ հիշողությունները միշտ թանկ կլինեն ինձ համար։

Ես, մեր ընտանիքները, ընկերները, նրանք, ովքեր քեզ սիրում էին, միշտ շարունակելու են հիշել քեզ։

Սիրում ենք ու կարոտում»,- մասնավորապես գրել էր Արոնյանը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս