Բաժիններ՝

ԱՄՆ-ը սադրանք է պատրաստում Դոնբասում՝ քիմիական զենքով. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է, որ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունները քիմիական նյութերով սադրանք են պատրաստում Ուկրաինայի արևելքում։ Այդ մասնավոր ռազմական ընկերություններն արդեն գտնվում են Դոնեցկի մարզում։

Սադրանքներ կարող են իրականացվել Ավդեևկա և Կրասնի Լիման քաղաքներում։ Այնտեղ են ուղարկվել ռեզերվուարներ՝ չպարզված քիմիական բաղադրիչներով։ Նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում Շոյգուն նշել է, որ ընդհանուր առմամբ տարածաշրջան են ժամանել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մոտ 120 ներկայացուցիչներ, որոնք մարզանքներ են իրականացնում ուկրաինական հատուկջոկատայինների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս