Փետրվարի 1-ին Լոնդոնում կբացվի ԵՄ-ի ամենաբարձր երկնաքերը (տեսանյութ)

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 1-ին այցելուների համար բացվելու է Լոնդոնի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի ամենաբարձր երկնաքերը: Shard անվանմամբ այդ երկնաքերի բարձրությունը կազմում է 310 մետր, այն գտնվում է Թեմզա գետի հարավային ափին:

87-հարկանի այդ երկնաքերն ունի նեղ բրգաձև տեսք, պլանավորված է, որ դրանում գտնվելու են գրասենյակներ, բնակարաններ, ինչպես նաև հյուրանոց: Վերնհարկերում գործելու են դիտման հրապարակներ և պատկերասրահներ: Զբոսաշրջիկներն այդ երկնաքեր այցելելու համար ստիպված կլինեն վճարել 25 ֆունտ սթեռլինգ:

Լոնդոնյան երկնաքերը մինչ վերջերս իր բարձրությամբ համարվում էր Եվոպայի ամենաբարձր շենքը, սակայն 2012 թվականի վերջին նա զիջեց Մոսկվայի գործարար շրջանում կառուցված «Մերկուրի Սիթի Թաուերին», որի բարձրությունը կազմում է 339 մետր:

Տեսանյութեր

Լրահոս