Այսօր Վարչական դատարանը հրապարակելու է «Միասնական Վարդենիսի» բողոքարկման վճիռը

Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ «Միասնական Վարդենիս» դաշինքը բողոքարկել է ՏԸՀ-ի՝ մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը, և Վարչական դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու արդյունքում կասեցվել է այն: Ելնելով վերոնշյալից՝ դեռևս չի կայացել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստը:

Հիշեցնենք՝ չհաշտվելով Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում կրած պարտության հետ՝ իշխանություններն անցել են մանդատագողության. 6 տեղամասում վերահաշվարկելու արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքից վերցվել է 19 քվեաթերթիկ և դրվել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Այդ ճանապարհով ապահովելով 1 քվեաթերթիկի առավելություն՝ իշխանությունները կորզել են 1 մանդատ: Դրանից անմիջապես հետո ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը:

Ներկայացված լուսանկարում պատկերված է քվեաթերթիկ՝ քվեարկված «Քաղաքացիական պայմանագրի» օգտին: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է Վարչական դատարանն առաջնորդվելու՝ վավե՞ր է այն, թե՞ ոչ:

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ Վարչական դատարանում (Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի փողոց, 23 շենք) հրապարակվելու է վճիռը:

Ըստ տեղեկությունների՝ սպասվում են հետաքրքիր զարգացումներ՝ կապված Վարչական դատարանի որոշման, կալանավորված Արամ Հարությունյանի հայտնած դիրքորոշման և ավագանու առաջիկա նիստի գումարման հետ:

Տեսանյութեր

Լրահոս