Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:
Արմեն Սարգսյանն ու դեսպան Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ, մասնավորապես նշել, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության ու մշակույթի ոլորտներում:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: