«Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր դեր ենք ունեցել»․ թուրք կուսակցապետ

Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ, «Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցության ղեկավար Մուստաֆա Սարըգյուլն անդրադարձել է Թուրքիայի տնտեսական ճգնաժամին և հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմային։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ նա խոսել է կուսակցության հիմնադրման 1-ին տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։

Թուրք հայտնի քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան այժմ ծանր տնտեսական իրավիճակում է և պարզ չէ, թե վաղն ինչ է սպասվում այդ երկրին։

Սարըգյուլը, դիմելով իշխանություններին, ասել է. «Որքան ցանկանում եք՝ բարձրացրեք նվազագույն աշխատավարձը, բայց քանի դեռ այդ ընթացքում չեք կարողանում կանխել արտարժույթի, վառելիքի և հումքի գնաճը, ապա ձեր կատարած երեկվա բարձրացումներն այսօր անօգուտ են»

Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման գործում կարևոր ազդեցություն է ունեցել իրենց կուսակցությունը։

«Թուրքիայի փոխոխության շարժում» կուսակցությունն այն ուժն է, որը խաղաղություն կապահովի մեր բոլոր հարևանների հետ»,-ասել է Սարըգյուլը։

Տեսանյութեր

Լրահոս